Slide a a a h1-rev a a «ԱՆԴ» ՍՊԸ Ընտրի՛ր բնականն ու հայկականը "Փամփ" մեղրը գալիս է Սյունիքի լեռնաշխարհի ալպյան մարգագետիններից, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1800-2500 մ բարձրության վրա և հարուստ են օգտակար ու բուժիչ բուսականությամբ։ Տեսնել ավելին h1-rev-img-1 h1-rev-img-2 h1-rev-img-3 h1-rev-img-4 h1-rev-img-5

Մեր նպատակը

ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.

• Եվրոպական առաջատար ընկերությունների նորարարությունների և տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանում ստեղծված արտադրանքը արտերկրում ներկայացնելն ու տարածելը
• "Արտադրված է Հայաստանում" գրառման աշխարհագրության ընդլայնումը
• Հայկական արտադրանքի ճանաչելիության և դրանով իսկ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը
• Նոր աշխատատեղերի ստեղծումը (հատկապես սահմանամերձ շրջաններում)
 
Մենք պլանավորում ենք տարեցտարի ընդլայնել մեր տեսականին՝ միևնույն ժամանակ չմոռանալով զարգացնել մեր սկզբնական և կարևորագույն ապրանքատեսակի՝ մեղրի արտադրանքը: Մեր ընկերության մշակույթի հիմնական բաղադրիչներն են՝ արտադրական պրոցեսների հետևողական, համակարգված և ժամանակին իրականացումը, բարձրագույն ապրանքային որակի պահպանումն ու հասարակության հանդեպ մեծ պատասխանատվությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնում ընկերության աշխատակիցների կրթմանը, պարբերաբար վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և այդ նպատակով մշտապես կազմակերպում ենք արտասահմանցի մասնագետների այցելություններ, սեմինարներ և խորհրդատվություններ:

ՄԵՐ ՀԱՄԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Հատուկ ձեզ համար խնամքով մշակել և արտադրել ենք լավագույնը։ Ծանոթացե՛ք առաջարկվող տեսականուն։

Մեղր

Մեղրը ստանում ենք Սյունյաց լեռնաշխարհի բարձրադիր գոտուց։ Արտադրում ենք օրգանական, դասական և կրեմ տարբերակով։

Քացախ

Արտադրում ենք խնձորի, մեղրի, բալզամիկի (նաև հնեցված) քացախներ՝ մեր իսկ այգիներից ստացված հումքով։

Թարմ քամած խնձորի հյութ

Խնձորի թարմ քամած հյութերը պատրաստում ենք մեր այգիների բազմատեսակ հյութեղ խնձորներից՝ 2 և 3 լիտր տուփերով։

Մրգային օղի "42 Hues"

Մեր խնձորի, դեղձի, տանձի, սալորի և ծիրանի մրգային օղիները պատրաստում ենք հայկական բարձրորակ մրգերից։

Հետաքրքիր հոդվածներ

Հայաստանում մեղվաբուծությամբ և այգեգործությամբ զբաղվում են հնագույն ժամանակներից: Մենք շարունակում ենք ավանդույթները։

hy